Երևանում երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01:00-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիներից մեկի մոտ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք է, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի հրազենային վնասվածք, մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի, ձախ քիմքային շրջանի և գլխուղեղային շրջանի վնասվածքներ, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի սալջարդ, քթոսկրային բեկորային բաց կոտրվածք: Դեպքի վերաբերյալ կատարվում է նախաքննություն:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



