Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHonda ճապոնական կոնցեռնը Honda եւ Acura մակնիշի 772 հազար ավտոմեքենա Է հետ կանչում ԱՄՆ-ում Takata ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների անսարքությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:
Հետկանչի ծրագիրը տարածվում Է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաեւ Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա:
Takata ճապոնական ընկերության անվտանգության բարձիկները 2014 թվականին հայտնվել Էին սկանդալի կենտրոնում: Դրանց անսարքության պատճառով հետ կանչված ավտոմեքենաների թվաքանակն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել Է 100 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



