Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել Է ահաբեկիչներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ քաղաքի արեւելյան շրջանները հետազոտելիս «հայտնաբերվել Է պահեստ սաուդյան ծագմամբ քիմիական նյութերով, այդ թվում՝ ծծմբով եւ քլորով»:
Նշվում Է, որ «այդ քիմիական նյութերն ահաբեկիչներն օգտագործել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծման համար պայթանյութեր արտադրելիս»:
Գործակալությունը հիշեցնում Է, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ահաբեկիչներն օգտագործել են քլորով արկեր քաղաքի հարավի Էլ Համդանիա թաղամասը գնդակոծելիս: Այդ ժամանակ տուժել Էր 48 մարդ: 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրոհ Է ձեռնարկվել Մինյան արվարձանում, որտեղ գազերից թունավորվել Է ութ քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



