Ֆրանսիան Սիրիայում առաջնահերթություն Է համարում Ռաքայի ազատագրումն ԻՊ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի Ռաքա քաղաքի շուտափույթ գրավումը, որը համարվում Է «Իսլամական պետության» զինյալների «մայրաքաղաքը», Փարիզի համար մնում Է առաջնահերթություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է Ելիսեյան պալատի՝ հունվարի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը քննարկեց Սիրիայի իրադրությունը եւ ամենակարճ ժամկետներում Ռաքայի գրավումը նախապատրաստելու միջոցները, ինչը գերակա խնդիր Է մնում մեր ազգային անվտանգության համար»,- ասված Է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ ողջունել են Մոսուլում իրաքյան զորքերի առաջխաղացումը կոալիցիայի օժանդակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



