Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տղամարդիկ ունեն երկու հատկություն՝ կա՛մ մահանում են շուտ, կա՛մ դավաճանում. Շուշանիկ Արևշատյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Armday.am-ը գրում է.

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

-Տկն. Արևշատյան, եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք:

-Առաջին անգամը չէ, որ այդ հարցը ես ինքս ինձ տալիս եմ. ոչինչ չէի փոխի: Իսկ թե ինչն այլ կերպ կանեի՝ շատ երեխաներ կունենայի, հիմա ունեմ երկու երեխա, կունենայի հինգը: Ափսոսում եմ, որ այդքան քիչ երեխա ունեմ: Նաև կտեղափոխվեի այլ երկիր՝ ապրելու, այստեղ չէի մնա: Ես սիրում եմ ամեն ինչով տաք երկրներ, որ միշտ +28 լինի և որտեղ մարդիկ ավելի բարի են և ջերմ, կա ազատություն, դու կարող ես զբաղվել նրանով, ինչով ուզում ես, ինչը շատ դեպքերում այստեղ չես կարող անել:

-Իսկ այս փուլում չե՞ք մտածում այդ քայլի մասին, չե՞ք ուզում տեղափոխվել այլ երկիր:

-Արդեն չէ, որովհետև արմատներն եմ այստեղ թողնում: Արմատավորվել եմ, բայց որ երիտասարդ լինեի, անպատճառ կանեի: Կգնայի այլ երկիր, կապրեի, գուցե գայի-գնայի, բայց կապրեի այլ երկրում:

-Ինչպե՞ս եք սովորաբար կազմակերպում Ձեր օրը, կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:

-Պարտադիր բաներ ես չեմ անում, սովորաբար անում եմ այն, ինչ ուզում եմ անել: Շփվում եմ ընկերներիս հետ, շատ ժամանակ եմ անցկացնում թոռանս հետ, որովհետև այս վերջին երկու տարին նա այլ կերպ է իմաստավորել իմ կյանքը, զբաղվում եմ իմ սիրելի գործերով, ունեմ շատ-շատ սիրելի հոբբիներ: Ինձ պարտադրում եմ գնալ մարզասրահ, որովհետև շատ ժամանակ ուժ չունեմ, հետո շնորհակալություն եմ հայտնում, որ ինքս ինձ պարտադրեցի մարզասրահ գնալ: Դա է հիմնական պարտադրվող բանը, մնացածն անում եմ հաճույքով:

-Ձեր կյանքի պատմությունը քիչ թե շատ իմանալով՝ կարելի է ասել, որ Դուք մի շրջան հանուն Ձեր ծնողների որոշել եք ապրել նաև Ձեր եղբոր փոխարեն: Հետո Ձեր երեխաների կյանքում փորձել եք ստանձնել նաև հոր դերը: Հաջողե՞լ եք, ըստ Ձեզ:

-Այո՛, իհարկե: Այսօր ես ունեմ շատ առողջ, ուրախ ծնողներ, որոնք արդեն 80 տարեկան են և ապրում են, վայելում են կանքը: Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ իրենց առողջ կեցվածքը, աչքերը: Դա, իհարկե, շատ մեծ բավականություն է ինձ պարգևում, որովհետև ամենակարևորը կյանքում ծնողներն են, անգամ երեխաները չեն այդքան, որքան ծնողները, որովհետև պարբերաբար երեխաները քեզ դավաճանում են, լքում են՝ դա նորմալ է: Միակ մարդիկ, ովքեր քեզ կյանքում չեն դավաճանի, քո ծնողներն են, և ես երկու սյուն ունեմ ու ինձ համար այդ սյուները աշխարհ են: Երեխաներից պարբերաբար մի քիչ նեղվում ես, իրենք կարող են քեզ նեղացնել, այն բանը չանել, ինչ դու կցանկանայիր, բայց ծնողներս միշտ իմ կողքին են, միշտ պատրաստ են ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ:

Նրանք իմ կյանքի մեծ ընկերներն են, դրա համար ես ոչ մի րոպե չեմ զղջացել, որ իմ անձնական կյանքը, օրինակ, չդասավորվեց, քանի որ ես ընտրեցի այս ճանապարհը: Տղամարդիկ, սովորաբար, ունեն երկու հատկություն՝ իրենք կամ մահանում են շուտ, կամ դավաճանում են ուրիշ կնոջ հետ, ՛՛ставка՛՛ դնել տղամարդու վրա էլ մի քիչ անլուրջ է (ծիծաղում է): Երբ իմ անձնական կյանքում եղավ ընտրություն, ես իմ ամուսնուն ասացի, որ կարող եմ տարին երկու անգամ ամուսնանալ, բայց ծնող չեմ կարող էլ ունենալ, ես իմ ընտրությունը կատարեցի և չեմ զղջում ոչ մի րոպե:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Կյանքը: Ինձ երջանկացնում է ամեն մի օրը: Ես մի լավ ընկեր ունեմ, որը թափանցիկ տարա ունի, որի մեջ քարեր է գցել ու միշտ ասում է, որ այդ տարան կյանքն է, իսկ քարերը այն տարիները, որ մնացել է իրեն ապրելու: Տարայի մեջ 70 քար կա, ամեն տարի՝ իր ծննդյան օրը, նա հանում է քարերից մեկը ու վիզուալեցնում իր ժամանակը՝ ամեն տարի տեսնելով, թե որքան է իրեն մնացել: Դա այնքան խորը իմաստ ունի: Ես այս կյանքը շատ-շատ սիրում եմ՝ անգամ տխուր պահերը, որովհետև դրանք իմաստավորում են քեզ՝ աչքերդ դատարկ չեն, իմաստ ունի հայացքդ: Իսկ ամենից շատ շնորհակալ եմ իմ հորը, որովհետև շատ ճիշտ մայր է ինձ համար ընտրել: Ես միշտ իմ հորը ասում եմ, որ նա կարող էր ուրիշ մայր ընտրել ու ես դժոխքի մեջ կապրեի: Իմ մայրը հրաշք է, նա հայ չէ ու ավելի թեթև բնավորություն ունի, ավելի կենսուրախ է:

Ուրախ եմ, որ երջանիկ մանկություն եմ ունեցել մորս շնորհիվ, ինձ միշտ շրջապատել են ինձ շատ սիրող ու դրա մասին ասող մարդիկ: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կյանքի ճանապարհին ինձ հանդիպել են, որովհետև բոլորը՝ անգամ այդ վատ տղամարդիկ, սխալ ամուսնությունները, ինձ տվել են հմտություն: Մի հետաքրքիր թեսթ կա. պատկերացնում ես, որ դիմավորում ես մի ինքնաթիռ, որի մեջ են մարդիկ, ովքեր քեզ համար են գալիս, դուռը բացվելուն պես ո՞ւմ կուզեիր տեսնել: Ես բոլորին. եթե անգամ դժվարություններ են եղել, բոլորից շատ գոհ եմ, որովհետև ամեն մեկից մի բան վերցրել եմ:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ Դուք ստացել ու փոխանցել եք երբև:

-Իմ տատիկն ասում էր՝ վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես քեզ հետ ես ուզում որ վարվեն: Ես այդպես էլ անում եմ՝ անգամ եթե ինձ նեղացնում են, ես ոչ մի անգամ չեմ նեղացնում: Հավատացե՛ք, իրենք հետո իրենցով ստանում են այն, ինչ պետք է, բայց ես անձամբ ոչ մի վատ բան չեմ անում: Երկրորդը՝ այն, ինչ ուզում ես կյանքում, ամեն ինչ կարող է իրականանալ: Չկա բան, որը չի իրականանում: Երրորդը՝ ճակատագիրը բնավորություն է:

-Ի՞նչ կանեիք եթե մեկ օրով տղամարդ դառնալու հնարավորութւուն ունենայիք, ի՞նչ կսվորեցնեիք կամ սեփական փորձով ցույց կտայիք տղամարդկանց:

-Վա՜յ, էնքան բան կսովորեցնեի…մի օրում ես բա կհասցնե՞մ այդքան բան սովորեցնել (ժպտում է): Ես իրենց կսովորեցնեի սիրել կնոջը, մեր տղամարդիկ չգիտեն՝ ինչ է սիրել կնոջը, չեն հասկանում դա, իրենց թվում է մի հատ ծաղկեփունջ նվիրեցին, մի հատ մատանի հագցրեցին, վերջացավ դրանով այդ սերը: Մեր տղամարդիկ ունեն մի թերություն՝ իրենք սիրել չգիտեն: Սերը ամեն օրվա աշխատանք է: Այնքան դասեր կտայի, բայց առաջինը՝ սովորել հարգել և սիրել կնոջը, որովհետև իրենք էլ են այդ նույն կնոջից դուրս եկել և չի կարելի չսիրել և չհարգել:

-X-FAKTOR նախագծում Դուք հայտնվեցիք քննադատությունների կիզակետում, երբևէ եղե՞լ է մի եթեր, որը դիտելուց հետո ինքներդ վատ զգաք Ձեր պահվածքից:

-Չէ՛, չի եղել, որովհետև մենք շատ կոռեկտ ենք: Ընդհանրապես, ես շատ եմ սիրում մարդկանց, ինձ համար մարդիկ շատ թանկ են: Ինձ փոքրուց դաստիարակել են, որ պետք է մարդուն սիրել, վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ վերաբերվեն: Դա շատ հասարակ տրամաբանություն է, որով ես ապրում եմ: Այդ պատճառով ես չեմ նեղացնում մարդկանց: Շատ դեպքերում անգամ ինձ աշխատավայրում ասում են, որ թույլ բնավորություն ունեմ ու չեմ կարող մարդուն հեռացնել աշխատանքից, եթե դրա համար ֆինանսական խնդիրներից բացի այլ պատճառ չկա: Ես կտառապեմ, ինչ-որ ուրիշ բաներ կմտածեմ, որպեսզի այդ մարդուն չհանեմ աշխատանքից, ինձ համար դա մեծ մեծ ցավ է, և քանի որ ես այդպիսին եմ, վատ չեմ կարող տրամադրվել մարդկանց հանեպ: Չի եղել նման եթեր, որ ես ինձ վատ զգամ իմ արարքներից: Այդ տղան կոնկրետ ընդհանրապես այնքան կապ ուներ երգի հետ, որքան ես, օրինակ, տիեզերքի հետ (խոսքը նախագծի մասնակից Եղիշե Աղաջանյանի ելույթի մասին է-հեղ:) X-FAKTOR-ի ֆորմատն այդպիսին է, այնտեղ աշխատում է ժյուրի, որը պիտի լինի աշխույժ, ուրախ և աննախադեպ բաներ անի, ժյուրիի ադնամներին ընտրում է անգլիական կողմը:

 

Այդ ժամանակահատվածում ես պետք է փոխարինեի Անդրեին, մեկ ամսով էի համաձանվել աշխատել: Այդ մեկ ամսվա ընթաքում եկան անգլիացիները, խնդրեցին, որ ես մնամ, ես էլ մնացի: Եթե տեսնեք անգլիական X-FAKTOR-ում ինչեր են անուն, ուղղակի կապշեք, մենք ուղղակի պարեցինք, որ այդ տղան բացվի, տրամաբանությունը դա էր՝ ոչ ավել բառ ենք ասել, ոչ ավել բան ենք արել: Դա ուղղակի պատվեր էր, X-FAKTOR-ն այս տարի շատ շատ բարձր վարկանիշ ունի, ավելի բարձր, քան «Դեպի Եվրոտեսիլը» կամ նմանատիպ այլ նախագծեր: Ինձ թվում , որ որոշ մարդկանց դա դուր չեկավ ու սկսեցին այդ հոդվածները տպագրվել: Դա ինձ համար ծիծաղելի է: Այդ ժամանակահատվածում 1000 դրամների մասին մոռացան, ընկան խեղճ X-FAKTOR-ի վրա: Մինչև մեր աղմուկն անցավ, 1000 դրամները ընդունեցին. նորմալ տեխնոլոգիաներ են, որով կարելի է ժողովրդի ուշադրությունը շեղել, աշխատեց այս անգամ էլ:

-Ո՞րն է եղել ամենահամարձակ քայլը, որ երբևէ կյանքում կատարել եք:

-Ռադիոն բացելը, դա համարձակ քայլ էր՝1996թ.-ին՝ չունենալով անգամ 100 դոլար և երբ ոչ մեկ քեզ չէր հավատում: Եթե մի բան ուզում ես, պարտադիր լինում է՝ երկրագունդը սկսում է քեզ օգնել: Այդ քայլը ես համարում եմ իմ մեծ ձեռքբերումը, որովհետև ես արեցի դա:

-Բազմիցս եք նշել, որ Ռադիո Վանը Ձեր ընտանիքն է, ո՞րն է դրա ամենուժեղ ու թույլ կողմը:

-Այստեղ բոլորը անկեղծ են իրար նկատմամբ, այստեղ չկան ինտրիգներ: Այստեղ կարող են ջղայնանալ իրար վրա, ասել ամեն ինչ, անցնի գնա, խոսում են իրար հետ, շատ են սիրում ու հարգում իրար: Սիրում են այս աշխատանքը:

-Դուք ուժեղ կնոջ կերպար եք. ըստ Ձեզ՝ կինը պե՞տք է ուժեղ լինի:

-Իհարկե՛: Կինը միշտ ուժեղ է՝ուզի թե ոչ: Կնոջ օրգանիզմը, հոգեբանությունը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդունը, պարզապես կա ժամանակահատված, երբ ուժեղ լինելը կնոջը պետք չէ: Բայց մենք բոլորս շատ ուժեղ են և այդ ուժը կյանքի այս կամ այն պայմաններում երևում է:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաներն այժմ, ի՞նչ հետաքրքրություններ ունեն:

-Իմ երեխաները երկուսն էլ ռեժիսոր են, կինո են նկարում: Աղջիկս՝ Աննան, իր ֆիլմի համար այս տարի ստացել է «Ոսկե Ծիրան», հիմա պատրաստվում է երկրորդը նկարել:
Տղաս էլ սովորում է Մոսկվայում՝ Նիկիտա Միխալկովի բարձրագույն կուրսերում: Այնպես որ մաման պիտի 28 ժամ աշխատի, որ խոխեքը կինո նկարեն, որովեհետև փող չկա իրենց մոտ, ես պիտի հայթայեթեմ (ծիծաղում է):

-Իսկ կուզե՞ք, որ մի օր էլ Ձեր երեխաները Ձեր մասին ֆիլմ նկարահանեն:

-Չէ՛, չեմ ուզի: Ես ունեմ մի երազանք՝ գրել գիրք իմ շատ հետաքրքիր կյանքի մասին: Գրել այն մասին, թե ինչ մարդկանց եմ հանդիպել, ինչերով եմ անցել, գրել իմ սերնդի մասին: Ես արդեն գրում եմ այդ գիրքը, պիտի գնամ մի կղզի, մեկ տարով փակվեմ այնտեղ, որ ինձ չխանգարեն ու վերջացնեմ այդ գիրքը: Ուղղակի գրում ու գրում եմ անընդհատ:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը... հրաշք է:

Մի օր ես… կառնեմ կղզի օվկիանոսում և կստեղծեմ փոքր, երջանիկ Հայաստան իմ ընկերների հետ մասին:

Կյանքը մեկ օրում… պետք է ապրես այնպես, ինչպես քո վերջին օրը՝ ոչ մեկին չնեղացնես, բոլորին սիրես:

Տարիների ընթացքում… ես հասկացել եմ, որ ամենամեծ ընծան քո սեփական կյանքն է և քեզանից բացի քո կյանքը ոչ ոք չի ապրի: Ոչ ոքի վրա հույս դնել չի կարելի, ոչ ոքից ոչ մի բան սպասել պետք չէ: Ոչ ամուսինների, ոչ տղամարդկանց, ոչ անգամ ծնողների, ոչ մեկի վրա հույս մի դրեք, ապրեք միայն քո սեփական ուժերով, իսկ մեր ուժերն այնքան շատ են, ուղղակի մենք չենք պատկերացնում:

Իմ օրերի մեջ… ամենաերջանիկները դեռ առջևում են:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել