Տասնյակ մարդիկ են տուժել Սերբիայում գնացքների բախման հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ22 մարդ Է տուժել Սերբիայի Վոյեվոդինա ինքնավար երկրամասի Նովի Սադ քաղաքի մերձակայքում երկու գնացքների բախման հետեւանքով: Ինչպես հունվարի 12-ին հայտնել Է ՏԱՆՅՈՒԳ գործակալությունը, «տուժածներից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, 18-ը՝ թեթեւ վերքեր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բախումը տեղի Է ունեցել այն պահին, երբ գնացքներն ընթանում Էին ժամում 15 կիլոմետր արագությամբ: Մարդատար գնացքը մխրճվել Է բեռնատար շարժակազմի վերջին վագոնի մեջ, գնացքավարը չի տուժել:
Երկաթուղային վթարը տեղի Է ունեցել փրկարարների համար անմատչելի վայրում, ուստի տուժածներին անհետաձգելի բուժօգնության մոտակա բաժանմունք են հասցրել գնացքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



