ԱՄՆ-ի Սենատը քվեարկեց Obamacare-ի չեղարկման գործընթաց սկսելու օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Սենատը քվեարկել Է երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման չեղարկման գործընթաց սկսելու օգտին, որը հայտնի Է որպես Obamacare, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սենատորներից 51-ը քվեարկել են չեղարկման օգտին, 48-ը դեմ են արտահայտվել: Քվեարկությունից հետո Սենատը կհրահանգի կոմիտեներին՝ սկսել Obamacare-ի չեղարկման օրինագծի պատրաստումը:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում եւ ընտրություններում հաղթելուց հետո քանիցս հայտարարել Է Օբամայի առողջապահության համակարգը փոխարինելու անհրաժեշտության մասին՝ կապված դրա անարդյունավետության եւ բնակչության համար բարձր գնի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
2
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում
3
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
4
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
5
Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինը



