Թբիլիսիում հրազենային վերք է ստացել Վրաստանի նախագահի փեսան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Թբիլիսիում հրազենային վերք Է ստացել Մինդիա Գոգոչուրին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի-2»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 11-ին Բալանչիվաձե փողոցում: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Մինդիային տեղափոխել են Անհետաձգելի բուժօգնության քաղաքային կենտրոն: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաեւ փորձագետ-քրեագետներ:
Վրաստանի ՆԳ նախարարությունում հաստատել են Գոգոչուրիի վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ փաստով քրեական գործ Է հարուցվել: Հետաքննությունը վարում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը պատիժ Է նախատեսում առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



