Ցանցի օգտատերերին հիացրել Է ասֆալտապատումը Ավստրալիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFacebook-ում արագորեն տարածվում Է անօդաչու սարքից նկարահանված այն տեսանյութը, որտեղ պատկերված Է, թե ինչպես են արագորեն ասֆալտ գցում Արեւմտյան Ավստրալիայի Մուր քաղաքում: Երկու շաբաթվա ընթացքում այն հավաքել Է ավելի քան 14 մլն դիտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ ասֆալտապատողների արագությունն ու վարպետությունը հիացմունք են պատճառում:
Հոլովակը հրապարակած ընկերակցությունում նխել են, որ հինգ կիլոմետր երկարությամբ ասֆալտ գցելու համար պահանջվել Է ընդամենը երկու օր, իսկ նախագծի ծախսերը կազմել են 443 հազար դոլար: Ինչպես հայտնել Է ավստրալական WAtoday ռեսուրսը, ճանապարհի վերանորոգման պատասխանատուները չԷին սպասում, որ տեսանյութն այդպիսի ժողովրդականություն ձեռք կբերի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



