Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի Պապի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Աբրահամը Հռոմի Պապին է նվիրել իր ձեռնոցները և պատմել իր կարիերայի մասին:
«Ես Հռոմի Պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին և որ աստվածավախ մարդ եմ»,-ասել է Աբրահամը:
Հռոմի պապը ընտրվելուց հետո վերցրել էՖրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ ՖրանցիսկԱսսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտպապն է, առաջին պապը՝ ԼատինականԱմերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդիցև առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



