Պուտինը Նազարբաեւի հետ քննարկել Է Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նախապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել Է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի հետ: Քննարկվել Է Աստանայում առաջիկա միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սիրիական ընդդիմության աղբյուրը հունվարի 11-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ Աստանայում Սիրիայի շուրջ հանդիպման ժամկետները կախված են այս օրերին Անկարայում անցկացվող կոնսուլտացիաներից, բացառված չԷ, որ այն հետաձգեն մեկ շաբաթով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



