«Հայկական ժամանակ». ՀՀ վարչապետը օգտվում է վրացական ավիաընկերության ծառայություններից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Երևանից Գրոդնո է մեկնել վրացական «Ջիորջինա Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով: Իր ծառայությունների համար վրացական ընկերությունը ՀՀ կառավարության աշխատակազմից ստացել է 13 մլն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



