Կրկնակի նիհարած դանիացի աղջիկը մոդել Է դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴանիայի Օրհուս քաղաքի բնակչուհի Մաթիլդա Բրոբերգը, որը գցել Է իր քաշի կեսը, զբաղվում Է մոդելային բիզնեսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Daily Mail-ը:
Բրոբերգը կշռում Էր 120 կիլոգրամ: Աղջիկը կանոնավոր կերպով օգտագործում Էր կալորիական սնունդ եւ մեծ քանակությամբ տարբեր քաղցրավենիքներ: Նա որոշել Է նիհարել այն բանից հետո, երբ սկսել Է անհարմարություններ զգալ մարդկանց հետ շփվելիս, նեղվել անծանոթների եւ բարեկամների ընկերակցությունից:
Բրոբերգն սկսեց ճիշտ սնվել, որի շրջանակներում իրեն թույլ Էր տալիս օրական ստանալ 3,5 հազար կալորիա եւ պարապում Էր մարզասրահում: Չորս տարվա ընթացքում նրան հաջողվեց գցել 63 կիլոգրամ:
Այժմ 21-ամյա Մաթիլդան ֆիթնեսի մարզիչ Է աշխատում, ինչպես նաեւ գովազդի համար նկարահանվում Է նորաձեւության եւ մարզական հանդեսներում:
«Եթե երեք տարի առաջ որեւԷ մեկն ինձ ասեր, որ ես կդառնամ մարզիչ եւ մանեկենուհի, ես պարզապես կծիծաղեի նրա վրա»,-ասել Է նա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



