Օլանդը հորդորել Է անհապաղ վերսկսել միջսիրիական բանակցությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերստին հորդորել Է շուտափույթ վերսկսել միջսիրիական բանակցությունները՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, բացառությամբ ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան ողջունում Է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը Սիրիայում: Այդ պատճառով մենք ՄԱԿ-ի ԱԽ-ում պաշտպանեցինք Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձեւը»,-հայտարարել Է Օլանդը՝ հունվարի 12-ին ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի առջեւ:
Նրա խոսքով՝ Սիրիայում անհրաժեշտ Է իշխանության քաղաքական անցման հասնել բանակցությունների ճանապարհով:
«Բանակցությունները պետք Է վերսկսվեն հնարավորինս շուտ բոլոր կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ ռեժիմի ներկայացուցիչների, բայց առանց ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների ներկայացուցիչների»,-ասել Է Օլանդը, ընդգծելով, որ, իր կարծիքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «չի կարող խնդրի լուծման մաս կազմել, որի պատճառը ինքն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



