Դամասկոսի մերձակայքում հարյուրավոր զինյալներ են հանձնվում Սիրիայի իշխանություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶինված խմբավորումների անդամները դադարեցրել են դիմադրությունը Դամասկոսի մերձակա Վադի Բարադ հովտի մի քանի շրջաններում եւ հանձնվում են Սիրիայի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես SANA լրատվական գործակալությանը հայտնել Է իշխանությունների ու զինյալների միջեւ բանակցությունների համակարգող Ալի Յուսեֆը, անցած օրվա ընթացքում ելուզակային կազմավորումների շարքերում գտնվող հարյուրավոր մարդիկ ստուգում են անցել իրավապահ մարմիններում:
«Առնվազն հարյուր մարդ օգտվել Է համաներման վերաբերյալ նախագահի դեկրետից, նրանց թվում կան զինյալներ եւ դասալիքներ, որոնք խուսափում Էին զինապարտությունից»,-նշել Է նա:
Սիրիայի ազգային դրոշը հունվարի 11-ին բարձրացվել Է Դեյր Կանուն, Դեյր Մուկրին եւ Կֆիր Զեյթ բնակավայրերի վրա, որտեղ զինված խմբավորումների անդամներն անցել են բանակի կողմը: Սիրիական բանակի սակրավորները ականազերծում են ջրի այն աղբյուրների մատույցները, որոնք սպառնում Էին պայթեցնել ահաբեկիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



