Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վիրահատական միջամտության չեմ դիմել». Ձյունիկը Սելենա Գոմեսի նմանության և Քայլի Ջեների ոճը նախընտրելու մասին

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

Instagram-ի հայուհին՝ Ձյունիկը, շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: «Քարե դարդ»-ում Լոլոյի կերպարը մարմնավորած 19-ամյա Ձյունիկ Վարդանյանը սովորում է Ճարտարապետության և շինարարության դիզայնի բաժնում: Նա բացի ուսումից և «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվելուց, երբեմն այլ առաջարկներ է ստանում: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին: Նա խոսել է նաև իր արտաքին գեղեցկության, հաջողության և Սելենա Գոմեսին նման լինելու մասին:

-Ձյունիկ, միշտ ուշադրության կենտրոնում եք ու շատերը համարում են, որ դուք հաջողակ եք: Ինչո՞վ է պայմանավորված այդ հաջողությունը և  ուշադրությունը, որը կա Ձեր անձի նկատմամբ:

-Կարծում եմ Instagram-ի ակտիվությամբ, որտեղ շուրջ 3 տարի է գրանցված եմ: Ամեն օր աշխատում եմ ակտիվ լինել և հետ չմնալ սոցցանցերի նորություններից:

-Ձեր արտաքին գեղեցկությունը համարո՞ւմ եք հաջողության գրավականներից մեկը:

-Ես ինքս ինձ չեմ համարում, որ երևելի արտաքին ունեմ: Կարևորում եմ հոգևորը և մարդու ճիշտ վարվելակերպը և ընդհանրապես մարդ լինելը: Աշխատում եմ հիմնականում բնական լինել: Չեմ սիրում արհեստականը: Կարծում եմ մարդիկ սիրում են հենց իմ բնական լինելը:

-Ասում են, որ Ձեր արտաքինում վիրահատական միջամտության եք դիմել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ընդհանրապես ոչ մի վիրահատական միջամտության չեմ դիմել: Ինչպես ստեղծել է ինձ բնությունը, այնպես եմ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում վիրահատական միջամտությունների:

-Եթե աղջիկը ունի անտանելի գեշ քիթ և դա շտկելով նա կարող է ավելի գեղեցիկ լինել, ապա ես դեմ չեմ: Բայց չեմ սիրում, երբ  չափից դուրս է: Չեմ սիրում, որ բոլորն իրար են նմանվում:

-Ձյունիկ ասում են, որ Ձեզ նմանեցնում եք Սելենա Գոմեսին: Այդպե՞ս է:

-Դեռևս փոքրուց շատերն են նմանացրել: Միգուցե կլոր դիմագիծս է նման: Ինքս իրեն համարում եմ գեղեցկուհի, և երբ փոքր ժամանակ ասում էին, որ նման եմ, ուրախանում էի: Հիմա էլ է այդպես: Հաճելի է, գեղեցկուհու նման լինել:

-Դուք Ձեզ նմանեցնո՞ւմ եք Սելենային:

-Ոչ: Չեմ նմանեցնում: Ոճային առումով հնարավոր է ինչ-որ բան, եթե դուր գա ինձ, վերցնեմ: Բայց նրան նմանվել՝ ոչ: Կան արտիստներ, որոնց հետևում եմ և իրենց ոճը ինձ դուր է գալիս՝ այն փոփոխելով իմն եմ դարձնում:

-Ո՞ր արտիստների մասին է խոսքը:

Ամենաշատը Քայլի Ջեներին եմ հետևում: Նա միշտ յուրահատուկ է իր ոճով: Նորաձև է հագնվում և ինձ դուր է գալիս իր ոճը: Նրա ոճն ինձ ավելի հոգեհարազատ է:

-Ձյունիկ մանկությունդ անցել է Շվեդիայում: Կա մտածելակերպի տարբերությո՞ւն Ձեր և այն աղջիկների, որոնք մեծացել են Հայաստանում:

Չեմ կարող ասել Շվեդիան ինձ փոխել է, թե ոչ: Բայց օտարերկրացու և հայի միջև մտածելակերպի տարբերությունը բավականին նկատելի է:  Հայ աղջիկների հետ համեմատած իմ մտածելակերպն ավելի լայն է: Ես ավելի թեթև կնայեմ այն ամենին, ինչը հայ աղջիկները կարող են ծանրացնել: Բայց միշտ չափի մեջ եմ: Չէ որ դեռահասությունս այստեղ է անցել: Նախընտրում եմ հայ աղջկա նման մտածել:

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»