Իսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը, բայց պատրաստ են զիջումների գնալ տարածաշրջանի ֆինանսավորման հարցերում, հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուզում եմ հստակ ասել, ես չեմ թույլատրի հանրաքվեն, որը կխախտի Իսպանիայի ամբողջականությունը, իսպանացիների ազգային ինքնիշխանությունն ու հավասարությունը»,- ասել է Ռահոյը։
Ռահոյի խոսքով, ինքը հանրաքվեն չի թույլատրի, քանի որ նման «լիազորություններ չունի»։ Միաժամանակ Ռահոյը երկխոսություն սկսելու ու բյուջեի ֆինանսավորման հարցերում կատալոնական կառավարության խնդրանքները լսելու պատրաստակամություն է հայտնել։ «Մնացած ամեն ինչը մարդկանց համար ոչ մի լավ բանի չի բերի»,- հավելել է վարչապետը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



