Իսրայելի օդուժը ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իսրայելի օդուժը մի շարք ավիահարվածներ Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային՝ ոչնչացնելով զինամթերքի պահեստը, ինչը պայթյունների Է հանգեցրել այդ ռազմական օբյեկտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արաբական ԶԼՄ-ները:
«Իսրայելական ավիահարվածներից զոհվածներից թիվը դեռեւս հայտնի չԷ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սիրիական բանակի ավագ սպայի տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թիվը պետք Է որ մեծ չլինի, քանի որ հարվածների պահին պահեստի մոտ մեծ թվով զինվորականներ չեն եղել: Ավելի ուշ SANA պետական գործակալությունը հաստատել Է ավիահարվածների վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտնել, որ ռմբակոծման վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Ինչպես հայտնել Է BBC News-ը, Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են ավիահարվածներ հասցնելու մեջ: Հեռուստաալիքը նշում Է, որ Իսրայելի կառավարությունը չի հերքել եւ չի հաստատել այն տեղեկատվությունը, որ հարվածներ Է հասցնում Սիրիային:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հզոր պայթյուն Է որոտացել Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասում, ինչի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



