Թրամփի դուստրը թողեց նաեւ նորաձեւության բիզնեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել Է, որ մտադիր Է թողնել ոչ միայն հոր Trump Organization բիզնեսը, այլեւ հագուստի եւ աքսեսուարների սեփական բրենդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր այս մտադրությունը նա հավաստել Է Facebook-ի իր Էջում:
«Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով եւ մեր նոր տան հոգսերով»,-պարզաբանել Է Թրամփը:
Այս որոշումը կապված Է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն Է ստացել վարչակազմում եւ զբաղվելու Է Մերձավոր Արեւելքի հետ առեւտրական գործարքներով:
Թրամփի ընտանիքի անդամները, պատրաստվելով Նյու Յորքից մայրաքաղաք տեղափոխվելուն, կվաճառեն իրենց ակտիվները՝ խուսափելու շահերի կոնֆլիկտին հակազդելու մասին օրենքի խախտումից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



