ԴԱՀԿ-ում կադրային նոր փոփոխություններ են իրականացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով հունվարի 13-ին կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Հոբոսյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



