Թուրքիայի վարչապետը չի մասնակցելու Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի մասնակցելու Ժնեևում Կիպրոսի շուրջ տեղի ունեցող բանակցություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Յըլդըրըմի հաղորդմամբ` Ժնևում տեղի ունեցող բանակցություններին չմասնակցելու պատճառը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող խորհրդարանական քննարկումներն են:
ՄԱԿ հովանու ներքո Ժնևում կիպրյան պետությունների միավորման շուրջ ընթացող բանակցությունները մեկնարկել են հունվարի 9-ին:
Կիպրյան պետությունների միավորման շուրջ ընթացող բանակցություններում երաշխավոր պետություններն են Թուրքիան, Հունաստանը և Մեծ Բրիտանիան:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



