Ադրբեջանի քաղաքացուն Թբիլիսիում ձերբակալել են թմրադեղերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի 23-ամյա քաղաքացին, որին մեղադրում են մեծ քանակության թմրադեղեր ապօրինաբար ձեռք բերելոու ու պահելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
Մեղադրյալի կողմից վարձակալվող բնակարանը խուզարկելիս՝ ոստիկանությունը 33․4 գրամ թմրանյութ է հայտնաբերել, որը պարունակում էր 21 գրամ հերոին։
Ոստիկանությունը նաեւ հայտնաբերել ու առգրավել է 4 սրվակ հոգեմետ նյութ՝ «պրեգաբալին»։
Հարուցվել է քրեական գործ։ Թմրադեղեր ձեռք բերելուց ու պահելուց բացի Ադրբեջանի քաղաքացուն նաեւ մեղադրում են «հոգեմետ նյութի կամ դրա անալոգի ապօրինի պատրաստման, արտադրության, ձեռքբերման,առաքման կամ իրացման համար»։
Նրան սպառնում է 3-20 տարի ազատազրկում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



