Պենտագոնն աջակցում է Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնն աջակցում է Սիրիայում ռուս զինվորականների հետ փոխըմբռնման հուշագիրն ընդլայնելու գաղափարը: Վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Էլիսա Սլոտկինը:
«Ես ամբողջությամբ համամիտ եմ այդ փաստաթուղթն ընդլայնելու մտքի հետ: Մենք պարբերաբար աշխատում ենք այդ փաստաթղթի վրա»,- ասել է նա:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Սիրիայում միջադեպերի կանխման, Սիրիայի օդային տարածքում գործողությունների իրականացման ընթացքում ավիաթռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման վերաբերյալ հուշագիրը ուժի մեջ է մտել 2015թ. հոկտեմբերի 20-ից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



