Ֆիջիի ափերի մոտ 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջի կղզիների մոտ, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումները գրանցվել են հունվարի 14-ին առավոտյան 06։11-ին տեղի ժամանակով։ Էպիկենտրոնը Նանդի քաղաքից 178 կմ հարավ-արևմուտք էր։ Օջախը՝ 53 կմ խորության վրա էր։
Ընդ որում «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, հայտնում է, որ երկրաշարժի մագնիտուդը 6․2 էր։
Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



