«Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գումար են գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գումար են գողացել: Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հունվարի 12-ին ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղի պատուհանը հանած է:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած խմբին հաղորդում է տրվել, որ հունվարի 12-ին ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ին 09:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված ԲԿ-ի դրամարկղի սենյակի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և պահարանից գողացել գումար:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



