Թուրքիան Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանին պատ է կառուցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան 330 կմ երկարությամբ պատ է կառուցել Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանի երկայնքով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Երկրի գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ անվտանգության նկատառումներով կառուցվող պատի շինաշխատանքներն ավարտվել են:
Նշվում է, որ հարավային սահմանին 191 կմ երկարությամբ էլ փշալարեր են անցկացվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում ապօրինի սահմանահատման ավելի քան 57 հազար փորձ է կանխվել, մեծ մասը՝ 89.5%, Սիրիայի հետ սահմանին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



