ԿԲ-ն ստուգումներ կիրականացնի արտարժույթի փոխանակման 178 կետերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 391 -րդ և 395 -րդ հոդվածները՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը որոշում է կայացրել՝ հանձնարարելով ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2017 թվականի հունվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Ստուգման է ենթարկվելու ընդհանուր առմամբ 178 փոխանակման կետ։ Ամբողջական ցանկը՝ այստեղ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



