Վրաստանում զենք պահելու համար ձերբակալվել է առաջին տիկնոջ եղբայրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում հրազենային զենքի անօրինական ձեռքբերման, պահելու և կրելու համար ձերբակալվել է երկրի առաջին տիկին Մակա Չիչուայի եղբայրը` Միխայիլ Մգալոբլիշվիլին: Грузия Online-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ինչպես նշվում է, տվյալ տեղեկությունը դեռևս չի հաստատվել նախագահի ընտանիքի կողմից: Առկա տեղեկության համաձայն` Մգալոբլիշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռքբերումն ու պահպանումը), որի համար 6 տարվա ազատազրկման պատիժ է սահմանվում:
ՆԳՆ-ի հաղորդմամբ` Մգալոբլիշվիլիի նկատմամբ դատարանը հունվարի 13-ին որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Հայտնի է, որ Միխայիլ Մգալոբլիշվիլին 3 անգամ դատապարտվել է և 17 տարվա ազատազրկման է ենթարկվել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



