Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ին: Միջոցները գերազանցապես ուղղվելու են տեսարժան այդ վայրի հերթերի նվազեցմանը։
Տեղական իշխանությունները հերթերի դեմ պայքարել մտադիր են այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծմամբ։ Ծրագրված է նաև ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ։ Բացի այդ, միջոցները ծախսվելու են աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար։
Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



