Ամերիկացին գրադարանին է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի Ուեբ Ջոնսոնը վերադարձրել է Սան Ֆրանցիսկոյի գրադարանից 100 տարի առաջ վերցված գիրքը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի թերթերից մեկը:
Նշվում է, որ Ֆրենսիս Հոփքինսոն Սմիթի պատմվածքների հավաքածուն 1917-ին գրադարանից վերցրել էր տղամարդու տատիկը`Ֆիբի Ուեբը: Ամերիկացին գիրքը հայտնաբերել է 1996-ին և պարզել է, որ իր տատիկը մահացել է գիրքը վերադարձնելու ժամկետից մեկ շաբաթ առաջ: Այն ժամանակ Ջոնսոնը գիրքը չի տարել գրադարան` կարծելով այդքան տարիներ անց այն ընտանիքի պատկանելությունն է դարձել:
Գրադարանը չի տուգանել տղամարդուն ուշ վերադարձնելու համար, քանի որ ժամանակին չվերադարձված գրքերի հայտնաբերման համար հատուկ ծրագիր է անցկացնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



