Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են հրավիրել ԱՄՆ-ին մասնակցելու Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին:
«ԱՄՆ-ն կմասնակցի Աստանայում կայանալիք բանակցություններին: Մենք չեն հերքում, որ Ամերիկան դերակատարություն ունի այս գործընթացում», - թուրք նախարարին մեջբերում է ТАСС գործակալությունը:
Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն հրավեր չի ստացել Աստանայում անցկացվելիք բանակցություններին մասնակցելու համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



