Լիտվան մտադիր է ցանկապատ կառուցել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիլնյուսը մտադիր է ցանկապատ կառուցել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Lietuvos Žinios թերթը:
Լիտվայի ՆԳ նախարար Էյմուտիս Միսյունասի խոսքով` այդ նպատակի իրականացման համար 2017-ին երկրի բյուջեից նախատեսվում է շուրջ 3.6 մլն եվրո հատկացնել: Ցանկապատի մոտակայքում սահմանի անվտանգության վերահսկման ժամանակակից համակարգ կտեղակայվի: Այն կառուցելու համար միջոցները կփոխանցվեն հաջորդ տարի:
«Մինչ այժմ Լիտվայի և Կալինինգրադի մարզի միջև պետական սահմանը գծանշված է եղել միայն հատուկ նշաններով և 13 մետր լայնությամբ սահմանային գծով», - հիշեցնում է պարբերականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



