Սիրիայի ընդդիմությունը կպայքարի ԻՊ-ի դեմ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող մարտական գործողություններին: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջնորդությամբ սիրիական իշխանությունները հրադադարի ռեժիմին միացած քաղաքներում պայմանավորվածություն են ձեռք բերել ԻՊ-ի գրոհայինների դեմ մարտական գործողություններին ըննդիմության ջոկատների մասնակցելու վերաբերյալ», - ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Ավելի վաղը հաղորդվում էր, որ սիրիական ընդդիմությունը նախատեսում է հանդիպում անցկացնել Մոսկվայում հունվարի վերջին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



