350 քմ մակերեսով սողանք Վայոց Ձորի մարզում. վնասվել են գյուղերի խմելու ջրագծերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել են խմելու եւ ոռոգման ջրագծերը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք մոտ 350 քմ մակերեսով, ինչի հետեւանքով վնասվել են Մոզրով եւ Գնիշիկ գյուղերի խմելու ջրագծերը (մոտ 20 մ):
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում Կապի եւ տրանսպորտի, Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները եւ Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



