Ողբերգական վթար Լոռիում. «Նիվան» ընկել է Դեբեդ գետը. երկու եղբայրները մահացել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի կայարնաի մոտ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիվա»-ի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել գետում, որի հետեւանքով 2 մարդ մահացել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի զոհերից Գառնիկ Ն.-ի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Նշվում է, որ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին եւ հարազատ եղբայրներ: Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Ն.-ն եւ 41-ամյա Աղասի Ն.-ն:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



