Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ 56 չվերթ չեղարկել են ճապոնական խոշորագույն Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ավիաընկերությունները, ևս 17-ը՝ լոուքոսթեր ընկերություններ: Գնացքների երթևեկության ուշացումներ են արձանագրվում:
Տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետևանքով մի շարք կենտրոններ Միե, Կիոտո, Հյոգո և այլ պրեֆեկտուրաներում որոշել են մեկ ժամով հետաձգել ավագ դպրոցների շրջանավարտների համար ընդունելության համազգային քննությունների սկիզբը:
Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ կիրակի Ճապոնիայի կենտրոնական և արևելյան շրջաններում կարող է մինչև 80 սմ ձյուն տեղալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



