Վատիկանում Պաղեստինի դեսպանատուն է բացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎատիկանում կայացել է Պաղեստինի դեսպանության բացման արարողությունը, հայտնում է Euronews-ը: «Մենք հպարտանում ենք այդ դեսպանությամբ և հույս ունենք, որ աշխարհի ողջ երկրները կճանաչեն Պաղեստինը՝ որպես պետություն, չէ՞ որ նման ճանաչումը կմոտեցնի մեզ աշխարհին»,- արարողության ժամանակ հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ բազմիցս աջակցել էր Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև բանակցություններին և խաղաղ գործընթացի վերականգնմանը:
Ավելի վաղ Վատիկանը ճանաչել էր Պաղեստինին՝ որպես ինքնիշխան պետություն: Իսրայելում հայտարարել էին, թե դա կարող է բարդացնել Վատիկանի հետ հարաբերությունները: 2014թ. հոկտեմբերին Եվրոպայում առաջինը Շվեդիան ճանաչեց Պաղեստինը՝ որպես պետություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



