Ֆիլիպինների նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն սահմանելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է երկրում թմրանյութերի հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում ռազմական դրություն հայտարարելու պատրաստակամության մասին. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե ես ցանկանամ և եթե դա ինչ-որ վտանգավոր բանի վերածվի, ես ռազմական դրություն կհայտարարեմ»,- ասել է Դուտերտեն:
Դուտերտեն իր վարչակազմի քաղաքականության հիմնասյուներից է դարձրել թմրանյութերի դեմ դաժան պայքարը անցած տարվա կեսին պաշտոնի գալուց հետո:
Հուլիսից ի վեր թմրանյութերի դեմ արշավում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ ձերբակալվել է կամ հանձնվել իշխանություններին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



