Ռումբի մասին հաղորդագրությունից հետո Քուվեյթում տարհանել են ուղևորներին և ստուգել Eurowings-ի ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔուվեյթի միջազգային օդանավակայանի անվտանգության ուժերը կիրակի առավոտյան Էլ-Քուվեյթում արտակարգ վայրէջք կատարած Eurowings ավիաընկերության ինքնաթիռում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել՝ տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունից հետո օդանավը ստուգելուց հետո: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քուվեյթի օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցները այն բանից հետո, երբ Օմանից Գերմանիա թռչող օդանավում ռումբի մասին հաղորդագրություն է ստացվել:
Ինչպես հայտնել են անվտանգության ծառայությունում աղբյուրները՝ անվտանգության ուժերը տեղեկություն են ստացել, որ եվրոպական ավիափոխադրողի ինքնաթիռում կարող է լինել պայթուցիկ սարք, ինչից հետո բոլոր ուղևորները տարհանվել են ինքնաթիռից, իսկ օդանավը տեղափոխվել է անվտանգ վայր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



