Կոմայի մեջ ընկած ռուս ռեժիսորը տարհանվել է Թաիլանդից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրակի օրը՝ հունվարի 15-ին հայտնի է դարձել, որ Թաիլանդում հանգստի ժամանակ կոմայի մեջ ընկած ռեժիսոր Ֆյոդոր Կուդրյաշովը տարհանվել է Բանգկոկից Մոսկվա, գրում է kp.ru-ն:
Ռեժիսորին, ում անցած տարվա դեկտեմբերի 21-ին զբոսաշրջային Պատայա քաղաքում հարվածել էր հիդրոսքութերը, ուղեկցել են նրա ընտանիքի անդամները և ռուս բժիշկները, ովքեր նախօրոք ժամանել էին Թաիլանդ` հիվանդին տեղափոխությանը պատրաստելու համար:
Նշվում է, որ Կուդրյաշովը մինչ այժմ կոմայի մեջ է: Մոսկվայում նա պետք է վերականգնման երկար կուրս անցնի: Ռեժիսորի բարեկամները և ընկերները համացանցում դրամահավաք են կազմակերպել ռեժիսորին օգնելու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



