Իսպանիայի ափերին հայտնաբերվել են զոհված ներգաղթյալների դիեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանգստյան օրերին Իսպանիայի հարավային ափերին հայտնաբերվել են 5 զոհված ներգաղթյալների դիեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, դիերը հայտնաբերվել են ջրում և ափին իսպանական Տարիֆա քաղաքից շատ հեռու։ Ներգաղթյալների մահվան հանգամանքները պարզված չեն։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ եթե ողջ մնացածի չգտնեն, ապա դժվար կլինի նրանց մահվան հանգամանքները պարզելը։
Հունվարին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2016 թվականին ավելի քան 5000 ներգաղթյալ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովն ու հայտնվել Եվրոպայում, մոտ 363 հազար մարդ հասել է եվրոպական երկրներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



