Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես փողի հետևից չեմ վազում. Ելենա Վարդանյան

ՖՈՏՈ
 

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն այսօր զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է մեծամասամբ իր վառ, սեքսուալ ու համարձակ կերպարներով:

Վերջին շրջանում դերասանուհին հեռուստադիտողին էր ներկայանում «Դոմիո» սիթքոմում, ուր մարմնավորում էր հերոսներից մեկի՝ Նորիկի տնօրենի դերը, սակայն սիթքոմի նոր եթերաշրջանում Ելենային հեռուստադիտողն այլեւս չի տեսնի.

«Ինձ շատ հաճելի էր աշխատել այս թիմի հետ, իսկապես գերագույն հաճույք եմ ստացել, բոլորն էլ շատ խելացի էին, տաղանդավոր ու ամեանակարեւորը՝ պոզիտիվ: Ցավոք, իմ կերպարի գիծն այս սիթքոմում մոտեցավ իր ավարտին, հերոսուհիս այլեւս անելիք չունի այստեղ, քանի որ նոր եթերաշրջանում նոր ու շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել: Այնպես որ, այսուհետ ես էլ հեռուստադիտողի նման հեռուստացույցով կհետեւեմ իմ սիրելի սիթքոմի զարգացումներին»,- մեզ հետ զրույցում պատմեց Ելենան:

Հարցին, թե դերասանուհին այլ նախագծերից առաջարկներ չունի՞ արդյոք, պատասխանեց.

«Այս պահին հարմար առաջարկ չկա: Իհարկե, վերջերս եղան մի քանիսը, սակայն դրանք այնքան էլ ինձ չհետաքրքրեցին ու որոշեցի մինչ ինձ համար հարմար առաջարկ ստանալը, որոշակի ընդմիջում հայտարարեմ ինքս ինձ համար եւ ողջ ուժերս կենտրոնացնեմ իմ հարազատ թատրոնի վրա»:

Մեր հարցին, թե առաջարկ ստանալիս այն ընդունելու հարցում Ելենա Վարդանյանն ամենաշատն ի՞նչն է կարեւորում, եւ այս պարագայում ի՞նչ դեր ունի ֆինանսական կողմը, դերասանուհին նշեց.

«Ես փողի հետեւից չեմ վազում, ինձ համար կարեւոր է նախագծի որակը՝ ռեժիսորը, դերասանական կազմն ու տվյալ արտադրանքի գաղափարը: Իհարկե, քիչ կարեւոր չէ նաեւ ֆինանսական կողմը, բայց այսքան ժամանակ այդ առումով ես խնդիրներ չեմ ունեցել՝ մշտապես թե ինձ, թե առաջարկող կողմին գոհացրել է մեր համագործակցությունը: Ես երբեք փողի համար չեմ համաձայնի խաղալ մի նախագծում, որն ինձ դուր չի գա, ու նաեւ չեմ հրաժարվի լավ նախագծից, եթե այնտեղ քիչ են վարձատրում»:

Գրեթե միշտ հումորային նախագծերում ներկայացած դերասանուհին առաջարկների դեպքում չի հրաժարվի դրամատիկ դերերից.

«Այո, այնպես է ստացվել, որ մեծամասամբ հումորային նախագծերում եմ հանդես եկել. շատ եմ սիրում այդ բնագավառը, անգամ կարծում եմ, որ հումորային կերպար կերտելը  շատ ավելի դժվար է, քան դրամատիկ հերոս խաղալ: Այնուամենայնիվ, ես դերասանուհի եմ ու ինձ հաճելի կլինի այլ ժանրերում եւս ներկայանալ: Ամեն ինչ կախված է նախագծից ու գաղափարներից»,- նշեց նա:

Անդրադառնալով թատերական գործունեությանը՝ Ելենան նկատեց, որ այս շրջանում զբաղված է իր ամենասիրելի ներկայացումներով.

«Ես անասելի շատ եմ սիրում երեխաների համար աշխատել, մեծ սիրով եմ խաղում մանկական ներկայացումներում: Այս պահին զբաղված եմ հենց մանկական ներկայացմամբ, բեմադրում ենք «Բրեմենյան երաժիշտները», ուր խուլիգանի կերպարով եմ ներկայանում: Ներկայացումը կլինի հոկտեմբերի 9-ին, հուսամ՝ մեր փոքրիկ հանդիսատեսին դուր կգա»,- հավելեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին