Սաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթին կինոթատրոններն անբարոյական է համարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթի շեյխ Աբդել Ազիզ բեն Աբդալլահ աշ Շեյխը կինոթատրոններում ֆիլմ դիտելն անբարոյականություն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկնաբանելով թագավորության կյանքում կինոթատրոնների դերը՝ Աշ Շեյխն ասել է. «Մենք գիտենք, որ դա բարոյական քայքայում է: էկրաններին գռեհիկ, պոռնկագրական, անբարոյական ֆիլմեր են ցուցադրում, որոնք բերում են արտասահմանից մեր մշակույթը քայքայելու համար»:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում չկա որեւէ պետական կինոթատրոն, կան մի քանի մասնավոր հաստատություններ: Դա պայմանավորված է նաեւ վարքագծի խիստ կանոններով. կանանց եւ տղամարդկանց արգելվում է շփվել նույն հաստատությունում, մութ սենյակում 2 սեռերի ներկայությունը ամոթալի երեւույթ է համարվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



