Սարատովի ճանապարհին ավտովթարի հետևանքով Ռուսաստան մեկնող 7 «խոպանչի» է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Սարատովի ավտոճանապարհին՝ Նիժնի Նովգորոդ-Սարատով մայրուղու 550-րդ կմ հատվածում, այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուշ գիշեր Volvo բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող Toyota մինիվենին: 2 մեքենաներն էլ հայտնվել են ձորակում: Բախման հետևանքով Toyota-ի վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել են:
Պարզվել է, որ նրանք Ղըրղըզստանի քաղաքացիներ էին և մեկնում էին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքների:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



