Չինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր լազերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր ազատ էլեկտրոններով աշխատող լազերը, որը ուլտրամանուշակագույն ճառագայթում է գեներացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մշակումը պատկանում է Չինաստանի Գիտությունների ակադեմիային: Լազերային սարքն ունակ է յուրաքանչյուր պիկովայրկյանում ազդակներ գեներացնել 140 տրլն ֆոտոններում, ինչը ստացված ուլտրամանուշակագույն ճառագայթումը դարձնում է աշխարհում ամենավառը: Դրանից զատ, ալիքի երկարությունը կարելի է կարգավորել: Այս տեխնոլոգիան կարելի է կիրառել տարբեր ասպարեզներում, հատկապես ֆիզիկաքիմիական տարբեր պրոցեսներ հետազոտելիս:
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ լազերի լրակազմի 90 տոկոսը մշակվել եւ արտադրվել է Չինաստանում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



