Բեռնատարը վթարվել է Սեւանի ճանապարհին. Վրաստանի քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 15-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը եւ մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան Մ-4 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Mercedes մակնիշի TEA834 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորակը:
Մինչ փրկարարների կաչի վայր հասնելը բեռնատարի վարորդներ՝ Զ. Գ.-ն (1967 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) եւ Ա. Զ.-ն (1965 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



