Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք Է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել Է Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:
«Նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ. եկեք տեսնենք, թե կարող ենք արդյոք ինչ-որ լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ,- ասել Է Թրամփը:- Ես կարծում եմ, կսկսենք այն բանից, որ միջուկային զենքը պետք Է Էապես կրճատվի»:
«Այժմ Ռուսաստանը խիստ տուժում Է պատժամիջոցների պատճառով, սակայն ես կարծում եմ, որ կարող Է ինչ-որ բան ստացվել, որպեսզի շատերը լինեն շահած վիճակում»,- հավելել Է նա:
Բացի դրանից, Թրամփը Ռուսաստանին քննադատության Է ենթարկել Սիրիայի քաղաքացիական պատերազմին նրա «միջամտության» համար, ինչն «ահավոր հումանիտար իրավիճակի» Է հանգեցրել: Նրա խոսքով՝ դա «շատ վատ Է»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



