Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արարատի մարզի դպրոցներում հիմնականում պահպանվում է բավարար ջերմային ռեժիմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 Արարատի մարզի դպրոցներում հիմնականում պահպանվում է բավարար ջերմային ռեժիմը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել նորմալ դասապրոցեսներ: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ալբերտ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ լոկալ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում եթե խնդիրներ են առաջանում, ապա միացվում են նաեւ լրացուցիչ էլեկտրական սալիկներ: 
«Մտահոգիչ է վիճակը էլեկտրական սալիկներով ջեռուցվող դպրոցներում: Մարզպետի կողմից տրված է հանձնարարական դպրոցներում հերթապահություն սահմանելու վերաբերյալ: Դասասենյակները ջեռուցվում են ամբողջ գիշեր, որպեսզի առավոտյան բավարար ջերմությունն արդեն ապահովված լինի»,-ասաց Մկրտչյանը: Խնդիրը գտնվում է ԿԳ նախարարության ուշադրության կենտրոնում: Շրջաբերականներ են ուղարկվել մարզ. այն դպրոցներում, որտեղ կա ջերմության հետ կապված խնդիր՝ թույլատրվել է քննարկել դասապրոցեսն առավոտյան ժամը 10:00-ին սկսելու եւ դասերի տեւողությունը 30 րոպե դարձնելու հարցը: «Այս պահին այս ռեժիմով մարզում աշխատում են 30 դպրոցներ, իսկ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ ապահովվում է բավարար ջերմաստիճանը»,-ասաց բաժնի վարիչը: 
Անդրադառնալով բացակայություններին՝ Մկրտչյանը փաստեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենից շատ բացակայություններ են գրանցվել նախորդ շաբաթվա առաջին եւ երկրորդ օրերին: Հետագայում արձանագրվել է հաճախումների աճ: Մկրտչյանն ընդգծեց նաեւ, որ առկա է նաեւ ծնողների մտահոգություն, որն էլ ազդում է հաճախելիության վրա: Ուրբաթ օրվա դրությամբ մարզի դպրոցներում բացակայությունները կազմել են 25 տոկոս: Այսօր արդեն դրանք ավելի են նվազել: 
Դպրոցը սպասարկող կրթության բաժնի աշխատողներն այս օրերին ծանոթանում են առաջացած խնդիրներին եւ ցուցաբերում օգնություն: Նրանց հրահանգված է ամեն օր առավոտյան ծանոթանալ ջերմային ռեժիմի եւ բացակայությունների վերաբերյալ տեղեկատվությանը:
Մարզի 112 դպրոցներից լոկալ ջեռուցման համակարգ ունեն 82-ը, 29-ը ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, իսկ մեկը՝ Տիգրանաշեն համայնքի դպրոցը՝ փայտե վառարանով:  

Լիլիթ Մաճկալյան

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք Չալաբյան