Երեք առյուծներ հոշոտել են անասնաբույժին եւ նրա օգնականին Հորդանանի սաֆարի- պարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեք առյուծներ անասնաբույժի եւ նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արեւելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն Էլ մահացել են մինչեւ նրանց հիվանդանոց հասցնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Հորդանանի Էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն Էլ մահացել են:
Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն Է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



