Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 24-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: «Նրա աճյունը Գերմանիայից Հայաստան կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, նրա հայրենի բնակավայրում՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում»,- մանրամասնեց Թադևոսյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



